Հավաքական Արևմուտքն իրեն ծուղակն է գցել՝ չկարողանալով կանխատեսել սեփական թուլացումը. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հավաքական Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել, քանի որ չի կարողացել կանխատեսել այն միտումները, որոնք կխթանեն իր գլոբալ գերակայության թուլացմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Արտաքին հետախուզության 100-ամյակի կապակցությամբ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության կենտրոնակայանում ունեցած ելույթի շրջանակում նախագահն ընդգծել է, որ ծառայության հիմնական գերակայությունը միջազգային գործընթացների զարգացման ռազմավարական կանխատեսումն է։
Ըստ Պուտինի՝ հավաքական Արեւմուտքն իրեն ծուղակն է գցել։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Արեւմուտքը չկարողացավ վերլուծել աշխարհում տիրող իրավիճակի զարգացումը, ինչպես նաեւ իր ազդեցության թուլացումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ