Քանյե Ուեսթին կրկին դատի են տվել
ԱյլԱմերիկացի ռեփեր, պրոդյուսեր և երգահան Քանյե Ուեսթին դատի են տվել, հաղորդում է Billboard-ը։
DJ Մարշալ Ջեֆերսոնը հայց է ներկայացրել Նյու Յորքի ԱՄՆ շրջանային դատարան։ Նա մեղադրում է Ուեսթին իր հեղինակային իրավունքները խախտելու մեջ։ Ըստ Ջեֆերսոնի՝ ռեփերն օգտագործել է իր 1986 թվականի Move Your Body թրեքի մի հատված (հայտնի է նաև որպես The House Music Anthem) իր Flowers երգում՝ Donda 2 նոր ալբոմից: Հայցում նշվում է, որ բնօրինակ ստեղծագործության հեղինակը թույլտվություն չի տվել իր երգն օգտագործելու համար: Հատվածն ինքնին կրկնվում է Flowers երգում «առնվազն 22 անգամ»:
Իր հայտարարության մեջ Ջեֆերսոնը նաև մատնանշել է Ուեսթի «երեսպաշտությունը», որը նախկինում իրեն դրել էր որպես «արվեստագետների իրավունքների բացահայտ պաշտպան»: Տուժող կողմը հիփ-հոփ կատարողից պահանջում է 150.000 ԱՄՆ դոլարի կամ դատարանի սահմանած գումարի փոխհատուցում։