Օդեսա. գիշերային հրթիռային հարձակումների զոհերի թիվը հասել է 17-ի
ԱշխարհՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Օդեսայի արվարձանների վրա հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել բազմահարկ բնակելի շենքում, ևս երեքը՝ հանգստի կենտրոնում։
«Հուլիսի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի քաղաքատիպ ավանում հրթիռային հարձակման հետևանքով մասամբ ավերվել է ինը հարկանի բնակելի շենք, որին հաջորդել է հրդեհը կից խանութում։ Ժամը 06։00-ի դրությամբ զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 30 (այդ թվում՝ 3 երեխա)»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հայտնում է, որ փլատակների տակից դուրս է բերվել յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։