Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է դերասան Ջո Էլվինի հետ (լուսանկարներ)
Լուսանկարներ
32-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է իր սիրելիի՝ 31-ամյա անգլիացի դերասան Ջո Էլվինի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին գիտեին միայն արտիստների մտերիմներն ու երգչուհու թիմի որոշ անդամներ։ «Թեյլորն ու Ջոն աներևակայելի երջանիկ են և շատ֊շատ սիրահարված», - ասել է աղբյուրներից մեկը:
Հաղորդվում է, որ Սվիֆթն իր սիրելիից ստացել է «անհավանական գեղեցիկ» մատանի, որը նա կրում է միայն տանը՝ մամուլի ուշադրությունն իր անձնական կյանքի վրա չգրավելու համար։
Աղբյուրը նաև կիսվել է զույգի առաջիկա հարսանիքի մանրամասներով՝ նշելով, որ արարողությունը մասնավոր է լինելու՝ առանց լրատվամիջոցների ներգրավվածության։ «Նրանք ցանկանում են, որ իրենց սերը հնարավորինս հեռու պահել տեսախցիկներից։ Դա միայն նրանցն է»,֊ասել է աղբյուրը:
Սվիֆթը և Էլվինը սկսել են հանդիպել 2016 թվականին՝ դերասան Թոմ Հիդլսթոնի հետ երգչուհու հայտնի բաժանումից մի քանի ամիս անց։ Վերջինիս նշանադրության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսի կեսերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)