Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումը
Աշխարհ
Politico-ի փոխանցմամբ՝ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի կանցլերը հայտարարություն է արել, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Բալթյան տարածաշրջանում։
Նրա խոսքով, անհրաժեշտ է կանոններ սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը Ռուսաստանի երկու մասերի միջև բեռնափոխադրումների մասին է։ Շոլցը նշել է, որ այդ մատակարարումները չեն վերաբերում ներմուծմանը, ուստի ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները չպետք է կիրառվեն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիտվայի տարածքով Կալինինգրադ տարանցումը կարող է վերսկսվել մի քանի օրից։ Շրջափակման պատճառով բեռնատարները մի քանի օր սպասում են Լիտվայի մաքսակետով անցնելուն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ