Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու ծննդյան օրը (լուսանկարներ)
ԼուսանկարներՖիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու՝ Մարտինի ծննդյան օրը։ Տատյանա Նավկան, Անի Լորակը, Վալերիա և Իոսիֆ Պրիգոժինները, Տիմատին, Ժասմինը, Յանա Ռուդկովսկայան, Անաստասիա Ստոցկայան և շատ այլ աստղային ընտանիքի ընկերներ զվարճացել են տղայի 10-ամյակի առթիվ տոնակատարությանը։ Այնտեղ ներկա են եղել նրա քույրը՝ Ալլա-Վիկտորիան, և պապը՝ Բեդրոս Կիրկորովը։ Երեկույթի համար ընտրվել է ֆուտբոլային թեմա՝ Մարտինը այս սպորտաձևի սիրահար է։
Հյուրերին և նրանց երեխաներին սպասում էին մի շարք զվարճանքներ՝ լուսանկարչական գոտի՝ հսկա գնդակի տեսքով, հոթ-դոգեր և բուրգերներ՝ Տիմատիի բուրգեր֊ռեստորանից, լազերային շոու՝ Մարտինի սիրելի ֆուտբոլիստների պատկերով և տոնական հրավառություն։ Հյուրերին նվիրվել են ջինսե բաճկոններ և սպորտային կոշիկներ։