Էմիլի Ռատակովսկին ներկայացել է ամբողջովին մերկ
ԱյլԱմերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին ներկայացել է մերկ, իսկ կադրերից մեկը հրապարակել է իր անձնական բլոգում։ Նա տանը կեցվածք է ընդունել շան հետ՝ պառկած գորգի վրա։
31-ամյա մոդելի բաժանորդներն այս լուսանկարին ոչ միանշանակ են արձագանքել. «Իսկ ո՞րն է իմաստը», «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես վերաբերվել սրան», «Բայց ինձ դուր է գալիս, հիանալի գաղափար է, և Էմիի կազմվածքը գեղեցիկ է», «Ինչո՞ւ ես մերկ: Պարտադիր էր մերկանալը», «Թույն միտք է, վաու»,- մեկնաբանել են սոցցանցի օգտատերերը։
Էմիլի Ռատակովսկին երբեք չի ամաչել իր մարմինը ցուցադրելուց, նույնիսկ հղիության ընթացքում նա պարբերաբար մերկ լուսանկարներ էր հրապարակում իր բլոգում: Աստղն ասել է, որ նման նկարները շատ էսթետիկ է համարում, և դրանք միլիոնավոր լայքեր են հավաքում։