Kia-ն ներկայացրել է թարմացված Seltos քրոսովերը
Այլ
Kia-ն ցուցադրել է Kia Seltos կոմպակտ քրոսովերի վերափոխված տարբերակը: Սա 2019 թվականին ներկայացված նոր մոդելի առաջին թարմացումն է։ Թարմացված մեքենան մուտք է գործում հարավկորեական շուկա։
Վերափոխված Kia Seltos-ն ունի նոր լուսադիոդային լույսեր, ռադիատորի վանդակաճաղի նախշը փոխվել է, իսկ առջևի բամպերը ստացել է արծաթագույն դեկորատիվ տարրեր `«ժանիքների» տեսքով։ Փոխվել է նաև մեքենայի հետևի լույսերի կոնֆիգուրացիան։
Seltos վահանակը ստացել է երկու էկրան՝ յուրաքանչյուրը 10,25 դյույմ անկյունագծով: Էկրաններից մեկը օգտագործվում է որպես գործիքների կոմբինացիա, մյուսը՝ մեդիա համակարգը կառավարելու համար։ Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 15-ին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ