Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը։
«Մենք կշարունակենք բանակն ամրապնդելու քայլերը՝ ընդհուպ մինչեւ այն աշխարհում ամենաուժեղը դարձնելը։ Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք հատուկ նշանակություն ենք տալիս Թուրքիայի ԶՈւ պոտենցիալի ավելացմանը»,-հայտարարել է նա։
Էրդողանը նշել է, որ չնայած կադրերի պակասին՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են «նոր հաջողություններ» ցուցաբերել, գրում է Anadolu-ն։
Էրդողանը հավելել է, որ վերջին EFES զորավարժություններին մասնակից երկրների թիվը հասել է 39-ի, այդ թվում է նաեւ ԱՄՆ-ն։