Թբիլիսիում մի քանի հազար մարդ է փողոց դուրս եկել` ընդդեմ ԼԳԲՏ մարդկանց
ՎրաստանՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ընդդեմ ԼԳԲՏ մարդկանց ցույցի։ Այս մասին հայտնում է RT-ն։
«Մարդիկ դրոշներով եկան խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով Ռուսթավելի պողոտան։ Տեղում ուժեղացվել են ոստիկանության պարեկային խմբերը»,- ասված է հաղորդագրությունում։
Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 2-ի առավոտյան Թբիլիսիում ոստիկանությունը 26 մարդու է բերման ենթարկել «Թբիլիսի փրայդ»-ի հակառակորդների ցույցի ժամանակ։
Հունիսի 28-ին Թբիլիսիում մեկնարկեց Հպարտության շաբաթը, որը ղեկավարում է ԼԳԲՏ մարդկանց աջակցող ոչ կառավարական կազմակերպությունը: Հուլիսի 2-ին Մթածմինդայի այգում երաժշտական փառատոն է անցկացվելու։
Հունիսի սկզբին Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի հավաքված ակտիվիստները պատռեցին ԵՄ դրոշը։ Այնուհետ հանրահավաքը տեղի է ունեցել Լիտվայի դեսպանատան դիմաց՝ «Ո՛չ Վրաստանում եվրոսոդոմին» կարգախոսով։ Ցուցարարների պաստառների վրա տեղադրվել են եվրոպացի դիվանագետների խաչած լուսանկարներ։
Անցյալ հուլիսին ԼԳԲՏ համայնքի հակառակորդները բողոքի ցույց էին կազմակերպել Բաթումի առողջարանային քաղաքի Sheraton Batumi հյուրանոցի մոտ, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էր վրացական ընդդիմության առաջնորդների հետ: