Քաղաքապետն ամուսնացել է էգ ալիգատորի հետ և բացատրել իր արարքի պատճառը (տեսանյութ)
Այլ
Մեքսիկայի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան հին ավանդույթի շրջանակներում ամուսնացել է Փոքրիկ արքայադուստր անունով յոթամյա էգ ալիգատորի հետ։ Արարողության մանրամասները բացահայտել է Daily Mail-ը։
Սողունին տոնակատարությանը հագցրել են սպիտակ զգեստ։ Անվտանգության համար նրա ծնոտները կապված էին: Հրատարակության հրապարակած տեսանյութում տոնական հագնված Սոսան գրկախառնված պարում է ալիգատորի հետ՝ բռնելով նրան իր գրկում և համբուրելով կենդանու դունչը։ Արարողությունն ուղեկցվել է բարձր երաժշտությամբ։
Նշվում է, որ Փոքրիկ արքայադուստրը որպես ծեսի մի մաս ներկայացնում է Մայր Երկիրը, իսկ նրա ամուսնությունը տեղի առաջնորդի հետ խորհրդանշում է մարդու միությունն աստվածայինի հետ։
«Մենք բնությունից խնդրում ենք բավականաչափ անձրև, բավականաչափ սնունդ և որ մեր գետում ձուկ լինի», - բացատրել է Սոսան:
Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետերն ամեն տարի ամուսնանում են սողունների հետ՝ ավանդույթի համաձայն, որը պահպանվել է 18-րդ դարից։ Տեղացիները կարծում են, որ դա հաջողություն է բերում ձկնորսներին։ Այսպիսով, 2017 թվականին քաղաքի նախորդ ղեկավար Վիկտոր Ագիլարը արարողության շրջանակներում ամուսնացել էր էգ կոկորդիլոսի հետ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ