Թուրք քաղաքական գործիչները կոչ են անում կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱշխարհԹուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են առաջարկել երկրի կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից, քանի որ դաշինքի քաղաքականությունը վնասում է տնտեսությանը։ Նման կարծիք է հայտնել կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Aydınlık թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Lenta.ru-ն։
Նրա կարծիքով` հենց Թուրքիայի քաղաքականությունը դաշինքի քաղաքականության հետ փոխկապակցելու անհրաժեշտության պատճառով է, որ երկիրը կանգնած է ճգնաժամի առաջ։
«Քանի որ մեր կառավարությունը քաջություն չունի քայլ անելու ՆԱՏՕ-ից դուրս գալու ուղղությամբ, առնվազն Շվեդիան և Ֆինլանդիան դաշինք ընդունելու գործընթացը չի ավարտվել։ Մենք մշտապես կառաջարկենք մեր կառավարությանը որդեգրել այնպիսի քաղաքականություն, որն առաջնագծում կդնի Թուրքիայի անկախությունն ու ամբողջականությունը»,- ընդգծել է Փերինչեքը՝ քննադատելով Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունների հետ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ համաձայնությունը։
Vatan-ը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական կյանքում և պաշտպանում է Անկարայի սերտ հարաբերությունները եվրասիական տարածքի հետ և կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմը որպես ռուսական։