Marvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդին (լուսանկարներ)
ԱյլMarvel Comics-ը շարունակում է ընդլայնել իր հորիզոնները։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է առաջին համասեռամոլ Spider-Man-ին։ Նոր սուպերհերոսը կոչվում է Web Weaver և աշխատում է որպես նորաձևության դիզայներ Van Dyne գործակալությունում, հաղորդում է Peopletalk.ru-ն:
Կերպարը կհայտնվի Edge of Spider-Verse-ում, որը թողարկվելու է սեպտեմբերին։ Կոմիքսների գրող Սթիվ Ֆոքսի կարծիքով՝ նոր Սարդ-մարդը չի լինի «բոլոր գեյերի» մարմնավորումը։ «Սյուժեում առանցքային դեր է խաղում նրա անվախ կանացի էությունը, բայց, այնուամենայնիվ, այս պատմությունը դրա մասին չէ»,- նշել է հերոսի ստեղծողը։
Հիշեցնենք, որ մայիսին Marvel Comics-ը ցուցադրեց նոր տրանսգենդեր սուպերհերոսի՝ Escapade անունով: Նա կմիանա ստուդիայի ԼԳԲՏ կերպարների շարքին: