Ուզբեկստանում կրակել են ցուցարարների վրա (տեսանյութ, լուսանկար)
ՏեսանյութերՈւզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, մեկնել է Նուկուս՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաք։ Այստեղ ուրբաթ օրվանից բողոքի մեծ ցույցեր են` ուղղված Ուզբեկստանի սահմանադրության փոփոխությունների նախագծի դեմ, հաղորդում է Vesti.ua-ն։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ուզբեկստանի իշխանությունները ռազմական տեխնիկա են ուղարկել Կարակալպակստան։ Դատելով տեղի հրապարակումներից՝ սկսել են կրակել ցուցարարների վրա՝ սպանելու նպատակով։ Սակայն նշվում է, որ կրակոցների մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Նույնիսկ Միրզիյոևի՝ Կարակալպակստան կատարած այցի մասին հաղորդում են միայն տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրներին։