Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռեւս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու եւ ընդունելու։
ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է եւ մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել եւ սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչեւ արձակուրդը սկսվելը նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում