Տղամարդը մեղադրել է Ռիկի Մարտինին ընտանեկան բռնության մեջ (լուսանկար)
Լուսանկարներ
Ռիկի Մարտինին կրկին դատի են տվել: Այս անգամ անհայտ ծագումով տղամարդը նրան մեղադրել է ընտանեկան բռնություն գործադրելու մեջ։ Պուերտո Ռիկոյի ոստիկանությունը պետք է երգչի համար խափանման միջոց տրամադրեր, սակայն մինչ այժմ չի կարողացել դա անել՝ նրա հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով։
Դատարան դիմած անձի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա Ռիկի Մարտինի «ամուսինը» չէ։
Պուերտոռիկական El Vocero հրատարակությունը հայտնում է, որ Ռիկի Մարտինի նախկին սիրեկանը, ով նրա հետ մի քանի ամիս հարաբերությունների մեջ է եղել, բողոք է ներկայացրել նրա դեմ։ Հայցվորի հայտարարության մեջ ասվում է, որ նա Ռիկիից բաժանվել է երկու ամիս առաջ, սակայն երգիչը չի ցանկացել ընդունել դա և սկսել է հետապնդել նրան։ Այժմ տղամարդն անհանգստացած է իր անվտանգության համար։
Ռիկի Մարտինի ներկայացուցիչներն արդեն հերքել են նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինը բացահայտորեն հայտարարել է իր նույնասեռական լինելու մասին 2010 թվականին։ Նա 2017 թվականից ամուսնացած է նկարիչ Ջվան Յոսեֆի հետ։ Զույգը չորս երեխա ունի փոխնակ մայրերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)