Ուկրաինայում զոհվել է բրազիլացի մոդելը, ով աշխատում էր որպես դիպուկահար
ԱյլՏալիթա դու Վալեն 39-ամյա դիպուկահար և մոդել է Բրազիլիայից։ Կինը եկել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվելու և մահացել է Խարկովի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հրթիռը հարվածել է այն բունկերին, որտեղ գտնվում էր «ռազմիկը», գրում է Readovka-ն:
Նշվում է, որ մոդելը բախումներից կադրեր է հրապարակել իր YouTube-յան ալիքում։ Նախկինում նա մասնակցել է ռազմական գործողություններին Իրաքում՝ կռվելով Իրաքյան Քրդստանի կողմից։
Ուկրաինայում պատերազմի ժամանակ աղջիկն ի սկզբանե կռվել է Կիևի մոտ, այնուհետև նրան տեղափոխել են Խարկով, որտեղ ավարտվել է կնոջ մարտական ուղին։ Մոդելի հետ միասին մահացել է նաեւ բրազիլական բանակի նախկին զինվոր Դուգլաս Բուրիգոն, ով փորձում էր բունկերում գտնել Տալիթային։