«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է
Իրավունք
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից բնակիչների որոշ խմբերին տրամադրվող ամսական 40 հազար դրամ օգնության ցուցակում։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին պաշտոնյայի և քաղաքացու նկատմամբ՝ համապատասխանաբար ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու մեղադրանքով։ Հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ