Թուրքիան ռուսական հացահատիկի համար կվճարի ռուբլով
Աշխարհ
Ռուսաստանը բարեկամ երկրների գործընկերների հետ անցնում է հացահատիկի համար ռուբլով վճարելուն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է Միացյալ հացահատիկային ընկերության ղեկավար Դմիտրի Սերգեևը։
Այս պայմանները, մասնավորապես, արդեն իսկ ընդունվել են Թուրքիայի կողմից։
«Մենք արդեն մի քանի պայմանագրեր ենք կնքել թուրք գործընկերների հետ, որոնցից վերջինը` այս տարվա մարտին, վճարումը կլինի ռուբլով, ընդհանուր գումարը կկազմի 3 միլիարդ ռուբլի»,- Սերգեևի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։
Մարտի վերջին Ռուսաստանի հացահատիկ արտահանողների միությունը խնդրել էր Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին մշակել ռուսական հացահատիկի օտարերկրյա գնորդների համար արտահանման պայմանագրերով ռուբլով վճարումներ կատարելու հնարավորությունը:
Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին վճարումներ ստանալու դժվարությունների պատճառով։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար