Կատյա Լելը հայտարարել է, թե այլմոլորակայինները գողացել են իր ատամները
Այլ47-ամյա ռուս երգչուհի, երգահան Կատյա Լելը խոսել է այլմոլորակայինների կողմից իր ատամների գողության դեպքի մասին։ Այս մասին նա հայտարարել է YouTube-ում Epic Fighting Championship շոուի շրջանակներում:
Աստղը պատմել է, որ այլմոլորակայինների հետ հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը 16 տարեկան էր, և ինքն ընտանիքի հետ խոհանոցում սուրճ է խմում։ Լելն ու նրա հարազատները տեսել են «կանաչ փայլ», որից հետո արտիստը կորցրել է ատամները։
«Երբ տեսանք պատուհանից դուրս փայլը, իմ բոլոր ատամները անհետացան առանց ցավի և արյան: Քրոջս հիշողությունը թողել էին, նա ինձ ասաց՝ բերանդ բաց, ատամ չունես։ Մենք ամեն ինչ տեսանք, ու մեր հիշողությունը չջնջեցին։ Սա հիմա ծիծաղելի է: Բայց այն ժամանակ արյուն չկար, ցավ չկար. գերաճած անցքեր, ասես երբեք ատամներ չեն եղել»,- ասել է երգչուհին։
Աստղը հավելել է, որ որոշ ժամանակ անց հայտնվել է այլմոլորակայինների տիեզերանավում, որտեղ լսել է նրանց խոսակցությունները. «Եվ մեկ շաբաթ անց ես նստած էի նրանց նավի վրա, լսեցի այդ ձայները: Այնպիսի արգելակում էին արել, երբ չես հասկանում, թե որտեղ ես և ով։ Որովհետև եթե ես այն ժամանակ հասկանայի, որ իրենց նավի վրա եմ, ապա սիրտս կպայթեր»։