Հայր ու որդի 44 տարի առաջ գրված նամակով շիշ են գտել
ԱյլԱՄՆ-ում հայր ու որդի գետի ափին 44 տարի առաջ գրված նամակով շիշ են հայտնաբերել, հաղորդում է UPI-ն։ Հետաքննություն անցկացնելով` նրանց հաջողվել է գտնել ուղարկողին։
Վիրջինիայից Բրայան Դալիջը պատմել է, որ որդու հետ քայլում էր Յորք գետի երկայնքով, երբ գտան ապակե շիշ, որի մեջ հաղորդագրություն կար: Պարզվել է, որ դա երեխայի ձեռագրով գրված գրություն է։ Նամակը պարունակում էր նաև հեռախոսահամար՝ հետադարձ կապի համար և նշում՝ «հարցրեք Դոն Քենդրիկին»:
Հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանել, սակայն Բրայանի կինը՝ Մեգանը, սոցցանցերում հրապարակել է շշի լուսանկարը՝ ներկայացնելով պատմությունը։ Կնոջ գրառումը վիրուսային է դարձել և գրավել նույն Դոնի կնոջ՝ Թրեյսի Քենդրիկի ուշադրությունը։
Նա ասել է, որ հաղորդագրությունն իսկապես պատկանում է իր ամուսնուն, ով 12 տարեկանում շիշը նետել է գետը։
«Մենք առաջարկել ենք շիշը վերադարձնել Դոնին, բայց դեռ պատասխան չենք ստացել՝ նրան պետք է, թե ոչ։ Բայց սա հիանալի պատմություն է»,- ասել է Մեգանը։