ԱՄՆ-ը պետք է հիշի, որ Ալյասկան ժամանակին պատկանել է Ռուսաստանին. Վոլոդին
ԱշխարհԱՄՆ-ը պետք է հիշի, որ Ալյասկան ժամանակին պատկանել է Ռուսաստանին, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա կարծիքով` ԱՄՆ-ը պետք է մտածի այդ մասին, «երբ սկսում են փորձել տնօրինել Ռուսաստանի ռեսուրսները արտասահմանում»։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը «վերադարձնելու բան ունի» ԱՄՆ-ին, գրում է «Կոմերսանտը»։
«Պարկեշտությունը չի նշանակում թուլություն: Մենք միշտ պատասխանելու բան ունենք։ Եվ թող Ամերիկան միշտ հիշի` կա իր տարածքի մի մասը՝ Ալյասկան։ Ահա երբ նրանք սկսում են փորձել մեր ռեսուրսները տնօրինել արտասահմանում, մինչ դա անելը կմտածեն, որ մենք էլ վերադարձնելու բան ունենք»,- ասել է Վոլոդինը Պետդումայի նիստում։