Կասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) ԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը Վնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել 

Սիրելի դասախոսներ, մեր երկրի փրկությունը սրանց օր առաջ իշխանությունից հեռացնելու մեջ է

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմենուհի Կյուրեղյանն իր հոդվածում անդրադարձել է գնաճին ու դասախոսների ցածր աշխատավարձերի խնդրին.

«ՀՀ-ում պետական բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի տարիքային բաշխվածությունն ըստ ԿԳՄՍ նախարարության՝ իմ հարցմանը 2022թ․ փետրվարին տրված պատասխանի,  ունի հետևյալ տեսքը.

Պրոֆեսորադասախոսական կազմ       7876

Որից՝ իգական

3637

Տարիքային բաշխվածություն

Տարիքային խումբ

Տարիքային խմբում ներառվածներ

Մինչև 30

549

31-35

858

36-40

1024

41-45

1021

46-50

848

51-55

612

56-60

668

61-63

461

64-ից մեծ

1835

Աղյուսակից ակնհայտ երևում է, որ երիտասարդների թիվը էապես պակաս է բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մեջ, իսկ դա նշանակում է, որ ընդամենը մոտ ապագայում բուհերն ունենալու են դասախոսական կազմի լրացման լուրջ խնդիրներ։ Այսինքն այն լրացնելու համար բուհերը ստիպված իջեցնելու են դասախոսական կազմի համար պահանջվող չափորոշիչների նշաձողը։ Դա առաջին հերթին  ազդելու է կրթության որակի վրա, հասարակության կյանքի բոլոր ոլորտներում ապագա մասնագետների մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վրա։

Իսկ ինչու երիտասարդները չեն ձգտում լրացնել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը։
Հարցի պատասխանը ակնհայտ կդառնա, եթե ուսումնասիրենք ՀՀ պետական բուհ-երի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի ամսական բաշխվածությունը  /նորից ըստ նույն հարցման պատասխանի/.

Միջին ամսական աշխատավարձ

Գիտական աստիճան / կոչում

Միջին ամսական աշխատավարձ՝

 ըստ գիտ․աստ․ / կոչման

Առանց գիտական աստիճանի/կոչման

112․000

Գիտությունների թեկնածու

117․000

Գիտությունների դոկտոր

135․000

Դոցենտ

138․000

Պրոֆեսոր

187․000

Գիտությունների թեկնածու, դոցենտ

141․000

Գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

184․000

Գիտությունների դոկտոր, դոցենտ

219․000

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

228․000

Եթե հաշվենք փետրվարից մինչև հունիս գնաճի տեմպերը, ապա այս թվերը իրենց գնողունակությամբ  էապես նվազել են։

Հիմա հարց, ինչու՞ պետք է երիտասարդը գնա Բուհ՝ դասավանդելու, եթե գնաճն օրեցօր ավելանում է, իսկ աշխատավարձերը՝ օրեցօր նվազում են բուհերում՝ եթե ոչ բացարձակ թվերով, ապա առնվազն՝ ծանրաբեռնվածությունն ավելանում է, որը համարժեք է աշխատավարձի իջեցման։

Այսօր արդեն ունենք նաև երիտասարդ կադրերի արտահոսք  բուհերից։
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ աղյուսակում ներկայացված թվերը հանրապետական միջին են, իսկ մարզերում դրանք միջինից ավելի ցածր են, ապա ակնհայտ է դառնում, որ այդ հիմնախնդիրը մարզային բուհերի համար շատ ավելի լուրջ է։

Եթե հաշվի առնենք նաև, որ գնաճի արդյունքում բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման արդյունքում նվազում է դիմորդների թիվը, հետևաբար նաև ուսանողների թիվը, ապա այս խնդիրը ավելի  ցայտուն է դառնում։

Փաստորեն այսօրվա գնաճի ազդեցությունը խիստ վտանգավոր է նաև երկարաժամկետ հատվածում, իսկ մեր երկրի էկոնոմիկայի նախարարն ասում է․
Գնաճ կա, բայց մարդիկ ավելի լավ են ապրում։

Իսկ միգուցե նա ի նկատի ունի միայն իրե՞ն, իր շրջապատի՞ն, իր թիմի՞ն։
Կուզեմ հիշեցնել մի պատմություն.
Կառավարության ղեկավարներից մեկը Գյումրիում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասում է․
- Այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու։
- Հբը մե՞նք, - հնչում է արձագանք։

Սիրելի դասախոսներ, այս իշխանությունները բացի իրենց կյանքի որակի բարձրացումից, այն էլ երկիրը կործանման տանելու ճանապարհով, ուրիշ բանի մասին չեն ուզում, արդեն չեն էլ կարող, արդեն նրանց չեն էլ թողնի /Ջհանգիրյանը վկա/ մտածեն։

Սիրելի դասխոսներ, մենք այլընտրանք չունենք, մեր երկրի փրկությունը համախմբվելով՝ սրանց օր առաջ իշխանությունից հեռացնելու մեջ է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան
Ամենադիտված