Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Մոսկվայից տեղափոխվել է Բաքու
Սպորտ
Մարմնամարզության եվրոպական միությունը հայտնել է, թե որտեղ է անցկացվելու 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը, որն ի սկզբանե պետք է անցկացվեր Մոսկվայում, գրում է Championat֊ը։
Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Բաքու (Ադրբեջան): Մրցաշարը կանցկացվի մայիսի 17-23-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Մարմնամարզության եվրոպական միությունը զրկեց ռուս և բելառուս մարզիկներին միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև Ռուսաստանին և Բելառուսին՝ իր հովանու ներքո բոլոր մրցաշարերն անցկացնելու իրավունքից։ Կազմակերպությունը հետևել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկություններին, որոնք հրապարակվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։
Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Թել Ավիվում (Իսրայել) ավարտվեց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը, որին չէին մասնակցում ռուսներն ու բելառուսները։ Բազմամարտում լավագույն արդյունքը ցույց տվեց իսրայելցի Դարիա Ատամանովան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ