47-ամյա Եվա Լոնգորիան կիսամերկ լուսանկար է հրապարակել
Լուսանկարներ
«Desperate Housewives» հեռուստասերիալի 47-ամյա աստղ Եվա Լոնգորիան կիսամերկ լուսանկար հրապարակել սոցցանցերում։ Ամերիկացի դերասանուհին ընտանիքի հետ հանգստանում է Իտալիայի Կապրի կղզում։
Եվան ունի չորս տարեկան որդի՝ Սանտյագո Էնրիկեն։ Եվա Լոնգորիան անգամ հղիության ընթացքում չի դադարել սպորտով զբաղվել, զբաղվել է յոգայով, թեթև ֆիզիկական ակտիվությամբ։ Իսկ ծննդաբերությունից հետո աստղը սկսել է ակտիվորեն մարզվել, սոցիալական ցանցերում նա ցույց է տվել, թե ինչպես են անցնում իր մարզումները։
Եվա Լոնգորիան նաև խստորեն հետևում է սննդին: Դերասանուհին երկրպագուներին բազմիցս խոստովանել է, որ հակված է ավելորդ քաշ հավաքելու, ուստի ստիպված է անընդհատ դիետա պահել։ Իսկ երբ արտիստը ցանկանում է ինչ-որ «վնասակար» բան ուտել, քաղցը հագեցնում է հում նուշի օգնությամբ, որը միշտ կրում է պայուսակի մեջ։
Եվան իր առաջնեկին մեծացնում է ամուսնու՝ գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ, ում հետ նա ամուսնացել է 2016 թվականին։ Այս ամուսնությունը դերասանուհու համար երրորդն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ