Երևանի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական մոպեդը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական մոպեդը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ