Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենային բախված մոպեդի վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե. Ջ., ծնված 1978 թ.) և էլեկտրական մոպեդը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ