Դոնալդ Թրամփն ընտանիքի հետ մասնակցել է Իվանա Թրամփի հուղարկավորությանը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Դոնալդ Թրամփի առաջին կնոջ՝ Իվանայի հուղարկավորությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ինքը՝ Դոնալդ Թրամփը, նրա կինը՝ Մելանիան, նրանց երեխաները և այլ հարազատներ։ Թրամփն ու Իվանան ունեն երկու որդի՝ Դոնալդն ու Էրիկը, և մեկ դուստր՝ Իվանկան։
Վերին Իսթ Սայդում գտնվող Սուրբ Վինսենթ կաթոլիկ եկեղեցում, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտը, արգելվել է լուսանկարել։ Տեղանքը հսկում էր Գաղտնի ծառայությունը, որն ապահովում է Թրամփի՝ որպես ԱՄՆ նախկին նախագահի անվտանգությունը, գրում են միջազգային լրատվամիջոցները։
Իվանկա Թրամփը լրագրողներին ասել է, որ իր մայրը «չի ասել, որ կինը կարող է անել այն, ինչ ուզում է, նա ցույց է տվել»։ Նա հավելել է, որ իր մայրը «մի անգամ նրան ասել է, որ ոչինչ չի կարող անել բարձրակրունկներով»:
Դոնալդ Թրամփ կրտսերը մորն անվանել է «անվախ և անկախ»։ Ինքը՝ նախկին նախագահը, մամուլին ոչ մի մեկնաբանություն չի տվել։
Փողոցում, բացի լուսանկարիչներից, մոտ հարյուր մարդ է եղել։ Մարդկանցից մեկի ձեռքին ցուցանակ է եղել՝ «Աղոթում և ցավակցում ենք Թրամփի ընտանիքին։ Աստված օրհնի ձեզ» գրությամբ:
Իվանա Թրամփըի մահը անսպասելի էր։ Նա սայթաքել և ընկել է աստիճաններից՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Նա 73 տարեկան էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)