Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։
Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։
Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։
Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտաֆան ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման ու պետական սուբսիդավորման համար։
Եթե այսպես գնաց՝ վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չեք ունենալու։
Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։
Բայց երեւի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։
Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Հ.Գ. Ի դեպ, դեռեւս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)