ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
«Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչունին կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար