ՄԱԿ-ն արձագանքել է Կիմ Չեն Ընի` միջուկային պատերազմ սկսելու պատրաստակամության մասին խոսքերին
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունները, թե ինքը պատրաստ է միջուկային զենք կիրառել, անընդունելի են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը կազմակերպության ճեպազրույցում դեմ է արտահայտվել ԿԺԴՀ նախագահի նման հռետորաբանությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեմ ենք ցանկացած հռետորաբանության՝ կապված նման մահաբեր զենքի կիրառման հետ և շարունակում ենք կոչ անել վերսկսել բանակցությունները Կորեական թերակղզու խաղաղ ապամիջուկայնացման շուրջ», - արձագանքել է ՄԱԿ-ի խոսնակը Կիմ Չեն Ընի խոսքերին։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը պաշտոնական հայտարարություն էր տարածել Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դրանում նա հայտարարել էր ԿԺԴՀ-ի վրա հարձակման փորձի դեպքում ռազմավարական միջուկային զենքի կիրառմամբ պատասխան պատերազմ սկսելու պատրաստակամության մասին։