«Արարատ-Արմենիա»-ն դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր էստոնական «Պայդե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Այս խաղում որոշիչ են եղել հետխաղյա 11 մետրանոցները, որտեղ առավել դիպուկ են եղել էստոնական թիմի ֆուտբոլիստների հարվածները` 5:3:
«Արարատ-Արմենիա»-ն երկու խաղերի ընդհանուր արդյունքով դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար