Իրան. Մեր թշնամիներն ուրախացել են, որ մեր երկրում մի քանի աղբաման են այրել
Իրան
«Իրանը կհաղթահարի Արևմուտքի բարբարոսական պատժամիջոցների հետևանքները»։ Այսպիսի հայտարարություն է կատարել Իրանի Բարձրագույն ղեկավար Այաթոլլա Ալի Համենեին. հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին։
«Այդ պատժամիջոցները բարբարոսություն են։ Դա պատերազմ է մի ամբողջ ազգի դեմ։ Բայց Իրանի ազգը կհաղթի նրանց։ Մի քանի հոգի փողոցներում աղբամաններ է այրել, իսկ մեր թշնամիներն արդեն երջանիկ են։ Բայց նրանք պետք է իմանան, որ Իրանը կհաղթահարի խնդիրները և կրկին գերազանցության կհասնի նրանց նկատմամբ»,- ասել է Համենեին հեռուստատեսային ուղերձում։
Իր միջուկային ծրագրի պատճառով Իրանը ենթարկվում է լուրջ միջազգային ճնշման։ Այսպես, ԵՄ-ի կողմից գործում է նավթային էմբարգո, ըստ որի՝ իրանական նավթի և նավթամթերքի ներկրումը, ձեռքբերումը և փոխադրումը ԵՄ անդամ պետությունների տարածք, ինչպես նաև դրա հետ կապված ֆինանսական և ապահովագրական գործողությունները լիովին արգելված են։ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի կողմից գործում են Իրանի Կենտրոնական բանկի և ֆինանսական, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դեմ միակողմանի պատժամիջոցներ։
«Թշնամիները՝ ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական կառավարություններ, պատժամիջոցները կապում են մեր միջուկային ծրագրի հետ։ Նրանք խաբում են»,-հայտնել է Համենեին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ