23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)