Դատախազությունը կստուգի Մորգերշտերնի ռեստորանները
Լուսանկարներ
Բազմաթիվ խախտումների պատճառով` դատախազությունը ստուգումներ է սկսել Մորգենշտերնի ռեստորաններում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Ինչպես հայտնի է, Մորգենշտերնը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է օտարերկրյա գործակալ։
Հինգշաբթի օրը՝ հուլիսի 28-ին, ՌԴ մայրաքաղաքի՝ Մորգենշտերնին պատկանող «KAIF Provenance» ռեստորանում ստուգում է իրականացվել, որի արդյունքում՝ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես, Բոլշայա Դմիտրովկայի վրա գտնվող հաստատությունը երկրորդ վթարային ելք չի ունեցել, իսկ հրդեհային ազդանշանային համակարգերը փակված են եղել կպչուն պիտակներով։ Հաստատությունը չի բավարարում նաև սանիտարահիգիենիկ պահանջները, արձանագրվել են ալկոհոլային մթերքների շրջանառության հետ կապված խնդիրներ։ Այդ կապակցությամբ՝ դատախազությունը ստուգումներ է սկսել ռեփերի ռեստորաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)