Mango հագուստի խանութը վերսկսել է աշխատանքը Մոսկվայում
Ժամանց
Մոսկվայում Mango հագուստի խանութը վերսկսել է իր աշխատանքը Atrium առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Осторожно, новости Telegram ալիքը։
Աղբյուրի համաձայն՝ 55 բրենդային խանութներից երկուսը ներկայումս գործում են Ռուսաստանում՝ մեկը՝ «Атриум»-ում, երկրորդը՝ «Авиапарке»֊ում։ Աշխատանքային կետերում ցուցադրված է հին հավաքածու։ Նոր արտադրանքի ժամանումը նախատեսված է 2022 թվականի օգոստոսին։
Իսպանական Mango ընկերությունը ռուսական շուկայից դուրս գալու մասին հայտարարեց 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այժմ խանութները վերաբացվում են։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա