Սյունիքում մեղուն խայթել է վարորդի ոտքը, նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչը՝ 36-ամյա Սարգիս Ս․-ն, իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում, տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է իր ոտքը, ինչից հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և տեղի է ունեցել վթարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)