«Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառ Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան երկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարություն Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան 9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր Ռամասվամիին Տալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններում 

Քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ. Սուրեն Պարսյան

Բլոգոսֆերա

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցները պարբերաբար պնդում են, որ ֆոնդերը կառավարում են արտասահմանյան հեղինակավոր կառավարիչներ, ինչը երաշխիք է միջոցների արդյունավետ կառավարման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ Հայաստանում 2014 թվականից գործում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական և գերմանական, որոնք հանդիսանում են խոշոր ֆինանսական կորպորացիաների դուստ ընկերությունները։

Վերջին տարիներին զարգացած և զարգացող երկրներում էականորեն նվազում է կենսաթոշակային ակտիվների եկամտաբերությունը. առանձին երկրներում եկամտաբերությունը նույնիսկ զրոյին է մոտենում՝ ֆոնդի կառավարիչների ծառայությունների վճարները հատուցելուց հետո:

Բարձր գնահատելով Հայաստանում ֆոնդերի կառավարումն իրականացնող միջազգային կազմակերպությունների համաշխարհային հեղինակությունը, պետք է հիշեցնել, որ ֆոնդերի կողմից միջոցների կառավարումը անհատույց չէ. նրանք բարեգործություն չեն անում։

Ավելին, այս համակարգը կառավարման տեսակետից ավելի ծախսատար է, քան պետական համակարգը։ Ֆոնդերի կառավարիչները գանձում են համեմատաբար բարձր գումարներ իրենց ծառայությունների դիմաց։

Հայաստանի դեպքում այդ ծառայության համար սահմանված պարգևավճարը կարող է հասնել 1.5 տոկոս (Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը): Այսինքն՝ մարդկանց կուտակած միջոցների մինչև 1,5 տոկոսը կարող են վերցնել ֆոնդերի կառավարիչներն իրենց ծառայությունների համար, իսկ դրանց չափը որոշում է ՀՀ կենտրոնական բանկը։

Համաձայն նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ «… կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման և կենսաթոշակային ֆոնդի աուդիտի հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ»։ Այսինքն՝ անկախ նրանից ակտիվները եկամտաբերություն կապահովեն թե ոչ, ֆոնդերի կառավարիչները կարող են ստանալ պարգևավճարներ և կառավարչական ծախսերի համար փոխհատուցումներ:

Ամուդի վերլուծական կենտրոնի հաշվետվության համաձայն՝ կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից (2014թ.) մինչ օրս ապահովել են 72-76% կուտակային եկամտաբերություն (30.06.2022թ․-ի դրությամբ), որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերությանը՝ կախված ֆոնդի տեսակից։ Համեմատության համար պետք է նշել, որ շարքային քաղաքացիներից յուրաքանչյուրը, չունենալով ֆինանսական գիտելիքներ, կարող է զուտ ավանդադրմամբ(10-12%) ստանալ ավելի մեծ եկամտաբերություն, քան ֆոնդերի կառավարիչներն են ապահովել։

Օրինակ՝ 2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել են ֆոնդերի եկամտաբերության հետևյալ ցուցանիշները`

1․ -5.1% կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)

2․ -9.3% պահպանողական ֆոնդ (AMCON)

3․-10.4% հավասարակշռված ֆոնդ (AMBAL):

Այսինքն՝ այս տարվա ընթացքում ֆոնդերի կառավարիչը ոչ միայն եկամուտ չի ապահովել, այլ նաև կորցրել է շարքային քաղաքացիների միջոցները (վնաս է գրանցել)։

Կենտրոնական բանկի, ֆոնդերի կառավարիչների և ֆինանսաբանկային համակարգի շահերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք պնդում են, թե սա ժամանակավոր և ցիկլիկ երևույթ է, պետք է վերջապես հասկանան, որ սա նորմալ և հասկանալի կլիներ, երբ մարդիկ սեփական կամքով, գիտակցված իրենց գումարները հանձնեին մասնավոր ներդրումային ընկերություններին, բայց երբ պետության պարտադրանքով է այս ամենն արվում, հետևաբար, ներդրումային ռիսկի պատասխանատվությունը դարձյալ պետությունը պետք է կրի, ինչը, ցավոք, այդպես չէ։ Մարդու ապագա բարեկեցությունը չի կարող կախված լինել արժեթղթերի շուկայի տատանումներից։ Միաժամանակ, եկամուտ չապահովելով՝ ֆոնդի կառավարիչները քաղաքացիների գումարներից վերցնում են իրենց ծառայությունների համար նախատեսված պարգևավճարներ և այլ ծախսերի փոխհատուցում։ Սա անընդունելի է. սա ուղղակի պետության և քաղաքացիների միջոցների օրինականացված «թալան» է։

Եվս մեկ անգամ պետք է հիշեցնել, որ Հայաստանում 2014 թվականից հետո չի զարգացել արժեթղթերի շուկան, ֆոնդերի կառավարիչները Հայաստանում ներդրումներ կատարելու լայն ընտրություն չունեն։ Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսի դրությամբ կուտակված 503 մլրդ դրամ միջոցների 35 տոկոսը ֆոնդերի կառավարիչները ներդրել են պետական պարտատոմսերում, իսկ մոտ 22 տոկոսը ավանդադրվել է բանկերում։ Այն դեպքում, երբ այս համակարգի կողմնակիցները միաբերան հայտարարում էինք, որ շուտով ունենալու ենք զարգացած բաժնետոմսերի շուկա։

Ուշագրավ է, որ համակարգի ներդրման պահին որոշված էր, որ կուտակային միջոցների 70 տոկոսը կներդրվի Հայաստանում, իսկ մնացած 30 տոկոսը կարող է ներդրվել օտարերկրյա արտարժութային ակտիվներում, մինչդեռ գործող օրենսդրության դեպքում հարաբերակցությունը փոխվել է 60։40, այսինքն՝ ավելի շատ գումար կարող է Հայաստանից հանվել։ Սա կանխատեսելի էր, քանի որ ֆոնդի կառավարիչների կողմից Հայաստանում կուտակայինի միջոցները ներդնելու տարբերակները խիստ սահմանափակ են։ Բացի այդ, նրանք եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների քաղաքականության մասն են կազմում։

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ֆոնդերի կառավարման շուկան մրցակցային շուկա չէ․ սա դասական դուոպոլիա է (երբ գործում է երկու տնտեսվարող), որտեղ ֆոնդի կառավարիչները չեն մրցակցում ցածր պարգևավճարներ առաջադրելով կամ բարձր եկամուտներ ապահովելով: Պետության կողմից չի խրախուսվում կենսաթոշակային ակտիվների նոր կառավարիչների ի հայտ գալը՝ ո՛չ տեղական և ո՛չ էլ միջազգային:

Հետևաբար, մրցակցության և երաշխիքների բացակայության պայմաններում քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց
Ամենադիտված