Ռուս խաղաղապահների վերաբերյալ առաջարկ չենք ստացել Փաշինյանից. Լավրովը տարակուսած է
Քաղաքական
Մոսկվան առայժմ ոչ մի առաջարկ չի ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման վերաբերյալ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, թե ինչու մենք կոնկրետ առաջարկներ չենք տեսել, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել ԼՂ-ում ռուս խաղաղապահ գործողության առնչությամբ: Ուստի չեմ կարող հիմա գուշակություններ անել»,- ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկ արված հայտարարությանը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին:
«Կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավունք ունի լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել, բայց այդպիսիք առայժմ չկան»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)