Ուկրաինայի մի քանի խոշոր քաղաքների ղեկավարներ դժգոհ են Վլադիմիր Զելենսկիից. WP
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկրի մի քանի խոշոր քաղաքների ղեկավարների միջև լուրջ տարաձայնություններ են ծագել:
Այս մասին հայտնում է The Washington Post՝ վկայակոչելով ուկրաինացի որոշ պաշտոնյաների պնդումները:
Նրանց կարծիքով, երկրի իշխանությունները քաղաքապետներին թույլ չեն տալիս դուրս գալ առաջին պլան, իսկ դրա նպատակն այն է, որ Զելենսկու ապարատը մտադիր է «պահպանել վերահսկողությունը տրվելիք օգնության նկատմամբ, ինչպես նաև թուլացնել քաղաքական ապագա մրցակիցներին»:
Մի քանի քաղաքապետ The Washington Post-ի հետ զրույցում, մասնավորապես, մտահոգություն են հայտնել, որ Զելենսկիի վարչակազմը հրաժարվում է ավելի շատ լիազորություններ տալ տարածաշրջանային և տեղական իշխանության մարմիններին: