Բունդեսթագի անդամները կայցելեն Թայվան. որքանո՞վ է դա առնչվում Փելոսիի հետ
Աշխարհ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի անդամները մտադիր են այս տարվա հոկտեմբերի վերջին այցելել Թայվան:
DPA գործակալության տվյալներով, գերմանական պատվիրակության կազմում ներառվելու են մեկական ներկայացուցիչ խորհրդարանական խմբակցություններից և 2-ական՝ Քրիստոնեա-դեմոկրատական ու Քրիստոնեա-սոցիալական միություններից:
Ընդհանուր առմամբ, Թայվան կմեկնի 7 խորհրդարանական:
Նշվում է, որ այցելությունը ծրագրվել էր ավելի վաղ, սակայն բազմիցս չեղարկվել է Քովիդ-19-ի համավարակի պատճառով: Բացի այդ, DPA-ից հստակեցրել են, որ Բունդեսթագի անդամների այցը պետք չէ կապել Նենսի Փելոսիի այցելության հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)