«Վրացական երազանքն» ընդդիմությանը մեղադրել է հակառուսական քարոզարշավի մեջ
ՎրաստանՎրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տեսակետ է հայտնել, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ն ու նրա կողմնակիցները Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իրականացնում են խտրական վերաբերմունք:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով իշխանական կուսակցության ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ, «Միջազգային թափանցիկություն - Վրաստան» ոչ կառավարական խոշոր կազմակերպությունը հայտնել է, որ այս տարվա մարտից միչև հունիս Վրաստանում գրանցվել է շուրջ 6400 ընկերություն, որոնք պատկանում են ՌԴ քաղաքացիներին: Ըստ այդմ, ընթացիկ վիճակագրությունը 7 անգամ գերազանցում է 2021 թ. տարեկան ցուցանիշը:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել իշխող վարչախմբին՝ վիզային ռեժիմ սահմանել ռուսաստանցիների համար, որպեսզի մինչև 3 ամսով սահմանափակվի նրանց՝ Վրաստանում գտնվելու ժամկետը:
Ավելու ուշ սոցցանցերում հայտնվեց համանման առաջարկությամբ ստորագրահավաք, որին միացել է Վրաստանի շուրջ 13 հազար քաղաքացի: