Քաջարանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նոր դաշինք է ձևավորվել
Քաղաքական
«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունները «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին հուշագիր են ստորագրել։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը տեղեկացրել է, որ այդ նախընտրական դաշինքը մասնակցելու է Քաջարանի ավագանու սեպտեմբերի 25-ի ընտրություններին:
Հաստատվել է դաշինքի միասնական նախընտրական ցուցակը՝ բաղկացած 43 թեկնածուներից: Իսկ դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածուն Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար