Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Փաշինյանը նոր ռևերս է պատրաստո՞ւմ դեպի Արևմուտք. ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան

Վերլուծական

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։

Դեռևս գիշերը հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ուշագրավ է այն օպերատիվությունը, որով ՀՀ իշխանությունները այս անգամ դիմեցին ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին: Արդեն իսկ հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ է հրավիրվել ՝ ՀՀ դիմումը քննարկելու համար: Միևնույն ժամանակ պարզից էլ պարզ է, որ ՀԱՊԿ ասելով հասկացվում է ՌԴ-ն: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ ՌԴ-ն այս պահին անգամ մեծագույն ցանկության դեպքում պարզապես ի վիճակի չէ լայնածավալ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին` հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը և հատկապես Խարկովի մարզից ռուսական զորքերի վերջին օրերի նահանջի հանգամանքը, որը հաստատվել է հենց Մոսկվայի կողմից:  Դեռևս բաց է այն հարցը, թե որ հոդվածով են ՀՀ իշխանությունները դիմել ՀԱՊԿ-ին, սակայն, այն օպերատիվությունը, որը դրսևորվեց այսօր, խոսում է այն բանի մասին, որ Փաշինյանը թերևս շատ լավ է գիտակցում ռուսական կողմի վիճակը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանը դիմել է նաև ՄԱԿ ԱԽ-ին, ասել է թե՝ Արևմուտքին: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք գործ չունենք մի իրավիճակի հետ, երբ հերթական լոկալ պատերազմի արդյունքում Փաշինյանը կզիջի այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքը, կկնքի խաղաղության պայմանագիրը, որը ինչպես ինքն էր այսօր ԱԺ-ում հայտարարում` ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Եվ ինչն էլ ավելի կարևոր է՝ այդ պայմանագիրը կկնքվի Արևմուտքի և ոչ թե ՌԴ հովանու ներքո: Արդյունքում, չստանալով ռուսական կողմի գործուն օժանդակությունը և մատնանշելով, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները՝ Փաշինյանը այս անգամ արդեն առավել վճռական առաջ կքաշի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Ի դեպ, իշխանամետ թելեգրամյան ալիքները արդեն իսկ սկսել են ակնարկել, որ այդ թեման ակտուալ է, իսկ ինքը` Փաշինյանը, ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հերթական ակնարկը արեց` փաստացի ռուսական կողմին մեղադրելով այն բանի մեջ, որ խանդով են վերաբերվում այլ երկրներից զենք գնելուն:

Սահմանին սկիզբ առած լայնածավալ ռազմական գործողությունները սկսվեցին Փաշինյանի Բրյուսել, ապա ՌԴ, և ՊՆ նախարարի՝ ԱՄՆ կատարած այցի ֆոնին, որտեղ Պապիկյանը, ի դեպ, քննարկում էր խաղաղապահ առաքելության գործունեության հետ կապված հարցեր: Գաղտնիք չէ, որ վերջին շաբաթներին Փաշինյանի կողմից ակտիվացել էին բացահայտ և տողատակային մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին, ՀՀ վարչապետը հարցականի տակ էր դնում դրանց արդյունավետությունը:

Շաբաթներ առաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ռուսական կողմը հատուկ շեշտել էր հանգամանքը, որ պատրաստ է ՀՀ-ի հետ համատեղ ապահովել ՀՀ սահմանային անվտանգությունը, այժմ, կարծես թե, Փաշինյանը տալիս է այդպիսի հնարավորություն ռուսական կողմին, հրավիրում է վերջինիս կատարել իր պարտավորվածությունները քաջ գիտակցելով, որ որոշ օբյեկտիվ պատճառներից ելնելով Մոսկվան այսօր լավագույն քաղաքական - ռազմական կոնդիցիայում չէ: Գուցե հաշվարկը հենց դա է, և մոտ ապագայում Հայաստանին կրկին արտաքին քաղաքական կտրուկ ռևերս է սպասվում, այս անգամ՝ դեպի Արևմուտք...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված