Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ովքեր են պատասխան տալու «խաղաղության օրակարգի» տապալման համար

Վերլուծական

Ազգային ժողովում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը այսօր հարց ու պատասխանի ընթացքում հանդես եկավ ուշագրավ ինքնախոստովանությամբ: Նա փաստացի ընդունեց, որ երկու տարի առաջ իր և իր թիմի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը տապալվել է՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության գնալ Հայաստանի առաջարկած սկզբունքները հաշվի առնելով և առաջ է քաշում իր ծավալապաշտական պահանջները:

Երկու տարի առաջ էլ, 2021 թվականի հունիսյան ընտրությունների ժամանակ, Փաշինյանն ու թիմը հայտարարում էին, որ իրենց քվե տալու դեպքում իրենք պատրաստվում են խաղաղություն բերել Հայաստանին և որ եթե հանկարծ իշխանության գան այսպես կոչված նախկինները՝ ապա պատերազմը և նոր կորուստները անխուսափելի են լինելու: Այժմ պարզվում է, որ Ադրբեջանը բանակցությունների ընթացքում երբեք էլ հակված չի եղել ընդունելու Հայաստանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը, ավելին՝ իրենց տեսակետի համաձայն ադրբեջանական հող  է նաև Երևանը: Իսկ խաղաղության պայմանագիրը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Հիշեցնենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը չէր բարձրաձայնում Բաքվի այս պահանջի մասին, և նույնիսկ հանձնարարել էր ԱԳՆ-ին համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքներ սկսել:

Եթե խաղաղության օրակարգը տապալվել է, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը և ինչպես տեսնում ենք բոլորս՝ դատելով սահմանին տեղի ունեցող իրադարձություններից, ապա հարց է առաջանում` իսկ ո՞վ է պատասխան տալու այդ օրակարգի տապալման համար: 

Փաշինյանը հայտարարում է, որ թեև Հայաստանը ունի ֆինանսական բավարար միջոցներ, սակայն, ոչ բոլոր երկրներն են պատրաստ Հայաստանին զենք վաճառել: Արդյո՞ք այստեղ առկա չէ ՊՆ բացթողումը, որը այսքան ժամանակ ի վիճակի չի եղել գտնելու զենքի մատակարարման նոր շուկաներ և ուղիներ, հատկապես, որ Փաշինյանը մատնանշում է նաև լոգիստիկ խնդիրները: Ինչո՞վ է այսքան ժամանակ զբաղված եղել ՊՆ նախարարը, եթե արդյունքում մենք տեսնում ենք, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ մի բան էլ ավելացել են: Ինչպես է ստացվել, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակին ձեռնամուխ չի եղել համապատասխան զենք-զինամթերք ձեռքբերելուն մի դեպքում, երբ ինքը` Փաշինյանը, հայտարարում է, որ բոլորն էլ գիտեին՝ պատերազմը մի օր սկսվելու է: 

Արդյո՞ք խաղաղության օրակարգի տապալման գործում իրենց լուման չի ներդրել ՀՀ ԱԳՆ-ն, որը, ըստ էության, ի վիճակի չի եղել ապահովելու Հայաստանի պատկերացրած խաղաղության օրակարգի պատշաճ ներկայացումը միջազգային գործընկերներին և առաջ տանելու ՀՀ արտաքին քաղաքական շահերը: Եվ ի վերջո, եթե կա գումար, սակայն չի գտնվում զենք վաճառող, արդյո՞ք այստեղ ԱԳՆ-ն չուներ հստակ անելիքներ, ինչու ոչ նաև նոր դաշնակիցներ, այլ պետությունների, միջազգային ակտորների հետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ:

Ի՞նչ էր այսքան ժամանակ ըստ իր իսկ խոսքերի՝ հաջողությամբ բանակցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկելով ադրբեջանական կողմի հետ դեմարկացիայի և դելիմիտիացիայի հարցերը: Ի՞նչ էր քննարկվում այդ հանդիպումների ընթացքում, եթե արդյունքում ադրբեջանական կողմը որոշել է դեմարկացիան և դելիմիտիացիան իրականացնել Գրադ կայանների օգնությամբ:

Պատասխան տալո՞ւ է արդյոք անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ հայտարարում էր, որ սահմանազատման եւ սահմանագծման  հարցերով հանձնաժողովների աշխատանքային  նիստը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով: 

Կամ մեկ այլ շատ կարևոր հարց` իսկ ո՞վ  է պատասխան տալու ՀԱՊԿ հետ հարաբերությունների վատթարացման համար: Նիկոլ Փաշինյանը՞, ով պաշտոնը ստանձնելուն պես քրեական գործ հարուցեց ՀԱՊԿ գործող քարտուղարի դեմ՝ դեսկրիդիտիացիայի ենթարկելով այդ կառույցը, կամ գուցե նույն Արմեն Գրիգորյանը, ով հայտարարում էր, որ միայն իրենց՝ ՔՊ-ական իշխանության շնորհիվ առաջին անգամ հնարավոր եղավ աշխատացնել ՀԱՊԿ մեխանիզմները: Գուցե պատասխան են տալու Փաշինյանի թիմակիցները, ովքեր առիթը բաց չեն թողնում ՀԱՊԿ ուղղությամբ ցեխ շպրտելու համար:

Որքանով էլ որ խաղաղության օրակարգը նման թշնամիների առկայության պարագայում ի սկզբանե ֆիկցիա էր, այս իշխանությունները այդ օրակարգը շուրջ երկու տարի առաջ էին մղում, իսկ այսօր փաստում են, որ ձախողվել են: Ո՞վ է պատասխան տալու այդ ձախողման և տապալման համար և արդյո՞ք կլինեն այդպիսիք ընդհանրապես...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված