Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նոր օլիգարխներ՝ նոր «կտուրներ». ՄՊՀ-ն անզո՞ր է Ռոմանոս Պետրոսյանի ընկերոջ դեմ

Վերլուծական

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես երևում է, այնքան էլ չի հաջողում մենաշնորհների և հակամրցակցային վարքի դեմ իր ծավալած պայքարում: Ամիսներ առաջ պարզվել է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է:  Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ:

Ինչպես երևում է` ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին չի հաջողվում սանձել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, ով, հիշեցնենք, նաև «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է, իսկ մամուլը համառորեն պնդում է, որ վերջինս բավական սերտ կապեր ունի ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Գեղամ Գևորգյանը չի՞ կարողանում, թե՞ չի ցանկանում  վերջ դնել Նոր Հայաստանում օրը ցերեկով տեղի ունեցող ամենաթողությանը, որը դրսևորում են նորաթուխ օլիգարխները: Թե խնդիրն այլ է, երբ Գեղամ Գևորգյանը ոչ թե չի կարող, այլ չի ցանկանում դա անել: Երկու դեպքում էլ սա պետք է դառնա պատկան մարմինների ուսումնասիրության առարկա, քանի որ հպարտ քաղաքացիներին իշխանությունները խոստում էին տվել՝ կոտրել մենաշնորհների ողնաշարը և վերացնել օլիգարխ հասկացությունը: Այն, ինչին այսօր ականատես ենք լինում, ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը: Այսօր ՄՊՀ լուռ համաձայնությամբ շուկայում բառի բուն իմաստով վակխանալիա և ամենաթողություն է տեղի ունենում, իհարկե, սպառողների գրպանի հաշվին:

Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, ապա հիշեցնենք` ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատել մաքսատուրքից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում։
 
Այնուհետև Նալբանդյանի անունը կրկին հնչեց` այս անգամ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնելու լուրերի ֆոնին։ Եվ ընդամենը շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները որոնք, հիշեցնենք, մրցույթով են կազմակերպվելու, չի բացառվում իշխանությունները շնորհեն հենց Նալբանդյանի ՍՊԸ-ին։ Այդպիսի սցենարի հավանականությունը չի հերքել Սևան ազգային պարկի տնօրենը, ում, հիշեցնենք, այդ պաշտոնին են նշանակել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ջանքերի շնորհիվ։  Եվ այս տեսանկյունից` Սևանի ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքները նրան հանձնելը, ինչը, անշուշտ, յուղոտ պատառ է, նույնպես պատահական չէ և պարզ զուգադիպությունների շարքից չէ։ Ստացվում է, որ օլիգարխներից Սևանը մաքրել խոստացող Պետրոսյանն այժմ այդ ափերը տրամադրում է իր մտերիմ Նալբանդյանին։
 
Ինչ է ստացվում. նախկին իշխանություններին ընդդիմադիրները հաճախ էին մեղադրում այս կամ այն օլիգարխի, մեծահարուստի կտուր դառնալու մեջ, պատկան մարմինները այդ գործարարների դիմացը որևէ կերպ առնել չէին կարող և, հետևաբար նրանք անում էին այն, ինչ ուզում էին: Արդյո՞ք այժմ մենք ականատես չենք դառնում նույն իրավիճակին, փոխվել են միայն կտուրները և օլիգարխները...
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված