Եթե Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի, Ուկրաինան շատ արագ կպարտվի. ՌԴ դեսպան
Աշխարհ
Եթե Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողությունից անցնի իր դեմ լայնամասշտաբ պատերազմի, ապա Կիևի ռեժիմը շուտով կտապալվի, Expressen-ին տված հարցազրույցում ասել է Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևը։
«Ռուսական կողմը հատուկ գործողություն է իրականացնում։ Սա պատերազմ չէ։ Եթե Ռուսաստանը իրական պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի վերջը կգա շատ կարճ ժամանակում»,- ասել է նա։
Մեկնաբանելով «հատուկ գործողության» ընթացքը՝ դեսպանն ասել է. «Մենք հաղթում ենք, դուք պետք է դա արձանագրեք»։
Տատարինցևը նաև կասկած է հայտնել, որ «Ռուսաստանին հնարավոր է մեկուսացնել աշխարհից»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)