Բաքվի և Երևանի միջև լարվածությունը թուլացել է Ռուսաստանի շնորհիվ. Հռոմի պապ
Արտաքին ՔաղաքականՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին սրված իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի շնորհիվ, գրում է Известия-ն։
«Այժմ լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր», - ասել է նա։
Պոնտիֆիկոսը նաև մտահոգություն է հայտնել երկու երկրների սահմանին աճող լարվածության կապակցությամբ։ Նա Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության և համաձայնության կոչ է արել, գրում է պարբերականը։