Կանցկացվեն հակաահաբեկչական զորավարժանքներ․ ՇՀԿ ղեկավարները ստորագրել են Սամարղանդի հռչակագիրը
Արտաքին Քաղաքական
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են Սամարղանդի հռչակագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Փաստաթղթի հիմնական դրույթներում, ի թիվս այլնի, նշվել է՝
— Երկրները հաստատել են, որ ՇՀԿ-ն ուղղված չէ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դեմ, ինչպես նաև նշել կազմակերպության բաց լինելը նրանց հետ լայն համագործակցության համար՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը.
— Պետությունները հայտարարեցին պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը մեծացնելու մտադրության մասին, ինչպես նաև ընդգծեցին «Խաղաղ առաքելություն» հակաահաբեկչական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թվականին։ Անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Դիտորդ երկրներն են՝ Աֆղանստան, Բելառուս, Իրան և Մոնղոլիա, գործընկեր երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Կամբոջա, Նեպալ, Թուրքիա և Շրի Լանկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)