Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Մերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն Ռուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներին Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) 

Վարչապետն ու նախարարը մանիպուլացնում են տնտեսական ազատության տվյալները. «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե Հայաստանը 11-րդն է աշխարհում տնտեսական ազատության ինդեքսով։ Զուգահեռաբար, համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստանն այս ինդեքսով 58-րդ տեղում է։ Իրականում, խոսքը տարբեր զեկույցների մասին է. իշխանությունները 2020 թվականի տվյալներ են հայտնել, մինչդեռ կա մեկ այլ՝ ավելի նոր զեկույց, որտեղ Հայաստանը հետընթաց է գրանցել։ Այս մասին անցնակցված հետաքննության արդյունքներով պարզել է «Հետք»-ը ։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա իր խոսքում կարճ անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ հայտարարելով, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանը ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ և մեջբերեց Հայաստանի տնտեսական ազատության տվյալները։

«Նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում, և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան ուղղակի վիճակագրական թվեր չեն։ Դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու»,- հայտարարեց վարչապետը։

Թե ովքեր են այդ զեկույցի հեղինակները, որ տարվա մասին է խոսքը և ինչ է ենթադրում այդ ինդեքսը, վարչապետը չմանրամասնեց։

Այս ելույթից ընդամենը մեկ օր առաջ նշված թեմային ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում էր ցեմենտի ներմուծմանը։

Նախարարը նախ շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղական արտադրողների պաշտպանությանը և  Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա  11-րդն է ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով։ Սա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ կառավարությունը հետևողականորեն փորձում է բիզնեսը Հայաստանում դարձնել ավելի հեշտ, ավելի եկամտաբեր»,- ասաց Վահան Քերոբյանը։ 

Պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս նույն օրը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում է՝ 165 երկրների շարքում։ Նա շեշտեց, որ Հայաստանին զիջում են այնպիսի երկրներ են, ինչպիսիք են՝ Լիտվան, Ճապոնիան, Կանադան, մեր հարևան Վրաստանը, Լատվիան, Նիդերլանդները, Չեխիան և բազմաթիվ մեզ ծանոթ տնտեսապես զարգացած երկրներ։ Եվ ընդամենը 10 երկիր կա Հայաստանից առաջ՝ տնտեսական ազատությունների ինդեքսով։

Պատգամավորը եզրակացրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում իրենց իրականացրած տնտեսական բարեփոխումները եւ ընդունած օրենքները նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը։

 «Դրանք միայն բառեր չեն, դրանք կոնկրետ գործողություններ են, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։ Այս առումով սա կարևոր ուղերձ է և պատահական չէ, որ վերջին ժամանակներում նաև սրա արդյունքում էր, որ Հայաստան էական ներդրումներ եկան, երբ որ աշխարհի տարբեր երկրներից, ընդհակառակը, ներդրումները և գումարը փախչում էին»,- հայտարարեց  Գևորդ Պապոյանը։

Շեշտելով տնտեսական ազատության ինդեքսում 11-րդ հորիզոնականի տվյալները՝ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ «մենք այսօր փաստացի համարվում ենք ամենաազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը»։

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Տնտեսական ազատության մասին զեկույց է հրապարակել Կանադայում գործող «Fraser Institute» հետազոտական կենտրոնը։

Կենտրոնը մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են պետական ծախսերն ու հարկերը, իրավական համակարգն ու գույքային իրավունքները, գնաճը, արտաքին առևտրի ազատությունը, շուկաներ մուտք գործելու, ազատ մրցակցությունը և այլն, կազմում է տվյալ երկրի տնտեսական ազատության ինդեքսը։

Այս զեկույցում Հայաստանն իսկապես 11-րդ տեղում է 165 երկրների շարքում։ Ու չնայած զեկույցը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին, սակայն թե վարչապետն ու նախարարը, թե պատգամավորները «մոռացան» նշել, որ այն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը։ Եվ հայտարարել, որ տվյալները ներկայացնում են հենց այսօրվա իրավիճակը ու չորս տարվա կտրվածքով եզրակացություններ անել, առնվազն մոլորեցնող է։

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՌուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է ԲենգազիումՆոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետըՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինԿիմ Չեն Ընը 10 դեսպանների բացատրել է՝ ինչու է Փհենյանը մեծացնում իր զինանոցըԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՉիպերի վաճառք Չինաստանին․ Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Nvidia-իցԱրբատում՝ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիեւը՝ լուսանկարներով
Ամենադիտված